Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հաստատվել են ընդունելության անվճար տեղերը

Հաստատվել են ընդունելության անվճար տեղերը
16.04.2015 | 17:41

Հայաստանի Հանրապետության կառավարության ապրիլի 16-ի նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ, բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության անվճար տեղերը, համապատասխանաբար, բակալավրի կրթական ծրագիր՝ 2103, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 1715, ասպիրանտուրա՝ 140, դոկտորանտուրա՝ 14:
Այս տարի, նույնպես, առկա ուսուցման համակարգում նախատեսված են նաև անվճար ուսուցման տեղեր բանակից զորացրվածների համար՝ բակալավրի կրթական ծրագրով՝ 155, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 199, որոնք նախորդ տարիների համեմատությամբ ավելացվել են:

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ